Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»,-«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը։
Նա ընդգծել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր է համարել կոմպրոմիսները։
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Դ. Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ից մեկնել է ԱՄՆ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ
- Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան