Մշակույթ 15:40 30/03/2019 Հայաստան

Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու Նազելի Ղարիբյանի որոշմանը։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Երեկ, անձրևոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երևի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից և ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնինի» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ և չկայացնել աբսուրդային որոշումներ։

Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելեևի աղյուսակի

և դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։
Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և մի շարք կարևորագույն մրցանակաբաշխությունների և չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երևան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարևորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։ Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ և նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետև Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն և մեկը մյուսի հետևից հետաքրքիր ներկայացումներ և հյուրախաղեր անել:

Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետև նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։

Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։ Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաև մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն և Մոնեն էլ երևի թե հակահեղափոխականներ, որովհետև, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։ և ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երևան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»։

Ու ես առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխական մշակույթի թավիշը։

Եվ վերջում՝ իրական մի դեպք։ Փարիզում, հայտնի ցուցահանդեսներից մեկին հրավիրված էին ե՛ւ Պիկասոն և ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցևան։ Երկուսն էլ մոռացել էին իրենց հրավիրատոմսերը։ Երբ Պիկասոն, ապացուցելու համրար, որ ինքն է՝ մաքուր թղթի վրա արագ պատկերեց խաղաղության աղավնուն՝ նրան ներս թողեցին։ Իսկ գիտե՞ք, ինչպես ներս մտավ Ֆուրցևան. նրան ասեցին՝ Պիկասոն ապացուցեց արագ մատիտանկար անելով, իսկ դո՛ւք ինչպես կապուցուցեք՝ նախարարը զարմացած հարցրեց՝ «Իսկ ո՞վ է Պիկաոսն»։ Նրան անմիջապես ներս թողեցին, որովհետև տված պատասխանից համոզվեցին, որ նա հաստատ ԽՍՀՄ մշակույթի նախարարն է։

Ու հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային ահա էս ռնգեղջյուրացումից, որից անդին վերջի սկիզբն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սովածի թեզը
Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։ Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Կամսար Բաբինյան
Աջափնյակ համայնքի ղեկավար Կամսար Բաբինյան Telegram էջում հայտնում է․ «Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՔՊ-ն մնացել է միայնակ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ՔՊ-ն մնացել է միայնակ Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում այսօր ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում  տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։ Jnews-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ
Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն
 Սոցիալական կայքերից մեկում երեկ տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մաhաgել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայկական Շուշիում արդեն ադրբեջանgի 222 ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am
15:25
Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեկ շաբաթում ավտոբուսներին վճարել են 213 173 300 դրամ
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած  ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}