Էջմիածնում անհրապույր հոտ է տարածվել
Երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել։ Քաղաքացիները չէին հասկանում, թե ինչ հոտ է և ինչի պատճառով է տարածվել այդ հոտը։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների՝ տարօրինակ բուրմունքի աղբյուրը Էջմիածնի տարածքում չի գտնվում (ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից), քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել:
Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսները արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն:
Այնպես որ, սիրելի՛ համաքաղաքացիներ, անհանգստանալու և, առավել ևս, խուճապի մատնվելու կարիք չկա. ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո, և բոլորիս հուզող այդ հոտը շուտով կանհետանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան