«Ժամանակ». Ովքեր են ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչները
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, և պետությունը գնալու է նրանց հետևից:
Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է Էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը ևս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է:
Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում Էջմիածին-Երևան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան