«Ժողովուրդ». Ինչու էր տապալվել ԱԺ նիստը և ինչպես քվորում ապահովվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը: Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, որ չպետք է մասնակցեն նիստին:
Արդեն ժամեր անց նրանք ԱԺ նիստին մասնակցելու հրահանգ ստացան։ Ավելին` երեկ Արցախ մեկնել պատրաստվող պատգամավորների խմբին ճանապարհի կեսից ետ են կանչել քվորում ապահովելու համար: Առավոտյան գրանցվածներին էլ չէին հասցրել զգուշացնել չգրանցվել և չմտնել դահլիճ։ Ինչևէ, երկրորդ փորձից քվորում ապահովելն ու նիստն անցկացնելը հաջողվեց։ Իսկ հիմա իշխող ուժի պատգամավորները յուրովի են մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը` ըստ այդմ փորձելով ապացուցել, թե փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին կարող է առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին