«Հրապարակ». Կամ դատախա՞զ, կամ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց` կալանքի հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ: Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»:
Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը՝ հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային և, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին, քանզի կարևոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»: Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»:
Դե հիմա խոսվում է նաև, որ Վանեցյանը մտնելու է մեծ քաղաքականություն՝ սադրեցինք մենք։ «Աբսուրդ, անտրամաբանական, նույնիսկ թույլ տվեք ասել` անհեթեթ մոտեցում։ Արթուր Վանեցյանը ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իր կենսագրությունն սկսել-անցկացրել է ԱԱԾ-ում, ասել է թե` պրոֆեսիոնալ է, ինչն արդեն իսկ ի սկզբանե բացառում է քաղաքական կոմպոնենտը որևէ պարագայում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան