
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախօրեին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Գլխավոր քարտուղարը ողջունել է առաջնորդների անդրադարձը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և բանակցությունների հաջող ընթացքն ապահովող քայլերի ձեռնարկման հարցում։
Անտոնիո Գուտեր ողջունել է նաև հրադադարի ռեժիմն ամրապնդելու և մարդասիրական հարցեր քննարկելու կողմերի հանձնառությունը։
Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր միջնորդական առաքելությունը և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը նրանց շարունակական ջանքերին։
Հիշեցնենք, որ երեկ Վիեննայում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որն առաջին անգամ անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Իգոր Պոպովի` Ռուսաստան, Էնդրյու Շոֆերի` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտիի` Ֆրանսիա և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
- Հայկական կողմի գնահատմամբ, հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
- Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
- Փաշինյանին ու Ալիևին միացել են համանախագահները
- Մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին