Նաչալովային ՌԴ վաստակավոր արտիստի կոչում չի շնորհվի
Երգչուհի Յուլիա Նաչալովային հետմահու ՌԴ վաստակավոր արտիստուհու կոչում չի շնորհվի։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է նրա PR-տնօրեն Աննա Իսաևան։
«Ցավոք, նոր պարզվեց՝ օրենքով հետմահու չի նախատեսվում։ Այ այսպես»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ սոցցանցում խնդրագիր էր ներկայացվել՝ որով կոչ էին անում Նաչալովային հետմահու կոչում տալ։ Լուրը հաղորդելու պահին այն 4 666 մարդ էր ստորագրել։
Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհի Յուլիա Նաչալովան մահացել է մարտի 16-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նաչալովայի դուստրն իմացել է մոր մահվան մասին
- «Մնաս բարով, լուսավոր, բարի աղջիկ». գործընկերները՝ Յուլիա Նաչալովայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին