Պիկասոյի կտավներն աշխարհում ամենաթանկերից են
Հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973թթ) հազվագյուտ նկարներից մեկը Փարիզի Christie's աճուրդում վաճառվել է շուրջ 300 հազար եվրոյով։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ տուշով արված էսքիզի սեփականատերը դարձել է Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրամը։ Նկարը թվագրվում է 1932 թվականով և վերաբերում է Պիկասոյի սյուռեալիստակեն շրջանին։
Նկարի առաջին սեփականատերը եղել է Պիկասոյի ընկեր ու նրա գործակալ Դանիել Անրի Կանվեյլերը, որին նկարիչը նվիրել էր այդ էսքիզը։ Մինչև աճուրդն այն պատկանել է Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին։
Պիկասոյի կտավները աշխարհում համարվում են ամենաթանկը։ 2010 թվականին Christie's-ում 1932 թվականին նրա ստեղծած կտավը վաճառվել է ավելի քան 103 միլիոն դոլարով։ Աճուրդներում Պիկասոյի վաճառված ամենաթանկ աշխատանքը 1955 թվականին ստեղծված «Ալժիրյան կանայք (Տարվերակ Օ)»-ն է։ Այն վաճառվել է 179,4 միլիոն դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Պաբլո Պիկասոյի 20 տարի առաջ գողացված կտավը գտնվել է
- Աշխարհում ամենաթանկ 10 կտավները
- Նյու-Յորքում անհայտ անձինք վնասել են Պիկասոյի 70 մլն դոլարանոց ինքնանկարը
- Լոնդոնում կանանց տոնի առթիվ կներկայացվեն Պիկասոյի աշխատանքները
- Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել
- Պիկասոյի «Նստած կինը» վաճառվել է 45 միլիոն դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան