Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու էր 2008-ին ծամում փողկապը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հարցազրուցում բացատրել է, թե ինչու էր 2008 թվականին Հարավային Օսիայում հակամարտության ընթացքում հեռուստատեսային եթերի ժամանակ ծամում փողկապը։
«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ։ Իսկ երբ մարդ մնում է միայնակ, հատկապես այդպիսի իրավիճակում, նա կարող է անել ամեն ինչ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ պատմել է նա։
Վրաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ փողկապ ծամելու սովորություն նրա մոտ հայտնվել է դեռ «Արտեկ» պիոներական ճամբարում։
«Արդեն այնտեղ փողկապների նկատմամբ անտարբեր չէի։ Այդ իսկ պատճառով, ինչպես տեսնում եք, հիմնականում չեմ էլ կրում»,- ասել է նա։
Սաակաշվիլիի փողկապը դարձել էր կատակի և անեկդոտների առարկա այն բանից հետո, երբ BBC ցուցադրել էր այն կադրերը, որտեղ Վրաստանի նախագահը ծամում էր այն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին