ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:35 30/03/2019 Հայաստան

Հրաժեշտ տալու ճիշտ ժամանակն է

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում կացածաց Փաշինյան-Ալիև մոտ 40 րոպե տևած պաշտոնական հանդիպումը, ապա երկու հակամարտող երկրների ղեկավարների հաջորդած կեսժամանոց առանձնազրույցը և հանդիպումը եզրափակող ընդլայնված կազմով 45 րոպեանոց քննարկումը ոչինչ չտվեցին։

Երբ այս ֆորմատով հանդիպումն ամփոփող պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտնում «քննարկել են հակամարտությունը կարգավորելու հարցեր» տավտոլոգիան, ուրեմն այն ի զուր է անցել։ Երբ լուն դավա դարձնելու սովորություն ունեցող Փաշինյանը հանդիպման արդյունքները գնահատում է ոչինչ չասող մեկ` «նորմալ» բառով, ուրեմն պաշտոնական հանդիպման, ինչպես նաև` ողջ թավշյա դիվանագիտության արդյունքը ոչինչն է։ Մինչդեռ սա այն ոչինչն է, որ կարող է ոչնչացնել նախորդ տասնամյակների քայլ առ քայլ արձանագրած բանակցային հայանպաստ սկզնունքներն ու դրույթները, ջնջել վերջին քսան տարիներին դիվանագիտական ջանքերով ձեռք բերած միջազգային գործընկերային հարաբերությունները։

Սա հենց այն դեպքն է, երբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդարացված չէ` ասել, թե վատ բանակցությունները նախընտրելի են լավ պատերազմից, քանի որ` դատարկ բանակցություններով մենք կարող ենք ավելին կորցնել, քան` դա կարող է թշնամին հնարավոր համարել պատերազմի դեպքում: Փաշինյան-Ալիև մեծ ու շինծու աղմուկով ուղեկցվող, բայց բովանդակային ու տեղեկատվական առումով` խոհամիտ լռության արժանի հանդիպումը մերկացրեց մեր թավշյա գարշապարը։

Լրահոսից ու թավշյա դիվանագետներին տրվող հարցերի արձագանքներից ակամա տպավորություն առաջանում, որ համանախագահներն ու միջազգային հանրությունը վերադառնում են Հայաստանը և Ադրբեջանը նույն հարթությունում դիտարկելու վաղուց մոռացված տրամաբանությունը։ Մինչդեռ մեկ տարի առաջ թեև Արցախի հակամարտությունը նույնքան հեռու էր կարգավորման վերջնակետից, բայց կար երկու երկրների հստակ տարբերակում` Հայաստանի անվերապահ նախընտրելի դիրքերում էր, նաև ոչ մի խոսք չկան Արցախի ինքնիշխան հանրապետության ստաուս-քվոն վերանայելու մասին։

Իսկ հիմա, երբ պաշտոնական հանդիպումից հետո Ալիևը պաուզա է ձգում, ԵԱՀԿ համանախագահներից առաջ չի ընկնում` ինչպես նախկինում միշտ լինում էր, այլ ինքնավստահ տոնով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն» հորդորն է փոխանցում։ Տպավորություն է առաջանում, որ նա համարում է` հասել է իր նպատակին։ Մինչդեռ Փաշինյանի խուսափողական լռությունը մնայուն տպավորություն է ստեղծում, թե հանդիպման հենց սկզնին կամ ընթացքում, ավարտին կամ անընդհատ (նշանակություն չունի` երբ) նրան այլաբանորեն հարցրել են. «ինչո՞ւ ես դո՛ւ եկել հանդիպման` տանը մեծերից ո՛չ ոք չկա՞ր»։

Համոզված եմ, որ Փաշինյանը առարկայորեն զգացել է. Վիեննայից հետո բոլորին հրաժեշտ տալու և սուսուփուս հեռանալու ճիշտ ժամանակն է։ Գիտակցել է, որ եթե իր անիրազեկության ու անկարողության պատճառով Իլհամը պատերազմ սկսի, ապա ինքը չի էլ հասցնի զգալ գերագույն գլխավոր հրամանատար լինելու ո՛չ բեռը, ո՛չ էլ «հաճույքը»։ Պարզապես, դա կարող է րոպեներ տևել, քանի որ պատերազմող զինվորներից յուրաքանչյուրը կարող է մոռանալ բոլոր նրբանկատությունների մասին ու հայրենիքի պաշտպանի ի՛ր վճիռը կայացնել։

Հասկացել է, որ բանակային ծառայություն չանցածի իր պատկերացումները զինված ուժերի մասին` պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդուն այցելությունների ու նրա պատմածների վրա են միայն կառուցված։ Իսկ այդպիսի հրամանատարը վատթար է ամենավատ դիվանագետից։ Հաստատ համոզված եմ նաև, որ Փաշինյանը Վիեննայում հստակ գիտակցել է, որ այլևս չի էլ կարող անգործությամբ ու իր հնարած «օրենքներով» կառավարել։

Նայելով թավշյա իշխանությանը` կառավարության ու խորհրդարանի կազմին, իրազեկվելով այս շրջանակից տեղ հասնող տրամադրություններին` խիստ որոշակի ու հիմնավոր մտավախություններ առաջացան դեռ երեկ։ Եթե, ասենք, պատերազմը վերսկսվի և ազատամարտիկներն ու նրանց զավակները «պահեստներից» հանեն իրենց մարտական զենքերն ու շարժվեն դեպի ռազմաճակատ, թավշյա իշխանությունը չի՞ ձերբակալի նրանց` անօրինական զենք-զինամթերք պահելու համար, չի՞ մեղադրի` անօրինական զիված ջոկատներ կազմավորելու համար։ Վստահ չեմ, թե թավշյա «իրավապահ համակարգը» հայ ազատամարտիկների ու կամավորականների դեմ «պատերազմը» չի՛ սկսի Երևանի փողոցներում։

Հիմա՛ է հրաժեշտ տալու ճիշը ժամանակը։ Վիեննայից վերադառնալուց հետո այլևս պետք չէ՛ հապաղել։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Հասարակական, քաղաքական գործիչների արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}