Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն. ՔԿ նախագահ
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփել են նախորդ օրերին կատարած աշխատանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբին՝ փորձաքննության կատարման գործընթացը գերազանց կազմակերպելու համար:
«Ուզում եմ շեշտել, որ մենք ակնկալում ենք հստակ և օբյեկտիվ եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պատրաստակամ է աջակցել»,- ընդգծել է Սամվել Ավետիսյանը:
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդի Խուրին նշել է. «Այցը շատ օգտակար էր մեզ համար: Հնարավորություն ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ, ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շնորհակալ ենք մեզ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Վստահեցնում ենք, որ փորձաքննությունը լինելու է անաչառ և օբյեկտիվ»։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ևս հատուկ շեշտել էր փորձաքննության անաչառ լինելու կարևորության մասին:
«Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ընդգծել էր Հայկ Գրիգորյանը:
Աղբյուրը նշում է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում և ամենօրյա կտրվածքով ծանոթանում է կատարվող աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան