Մարկարովը Փաշինյան-Ալիև հանդիպման դրական ու բացասական կողմերի մասին
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նշեց. «Դրական միտումն այն է, որ կողմերը ևս մեկ անգամ շեշտադրել են անհրաժեշտությունը՝ գտնել եղանակներ, որոնք նպաստելու են խաղաղ կարգավորմանը և ձևավորելու են համապատասխան միջավայրը, որն էլ հետագայում նպաստելու է համապատասխան ձևաչափի մշակմանը»։
Ըստ քաղաքագետի հաջորդ դրական հանգամանքն այն է, որ հղում եղավ Դուշամբեի հանդիպմանը և կողմերը ևս մեկ անգամ շեշտադրեցին զինադադարի կարգավիճակի և ռեժիմի պահպանումը. «Սակայն այստեղ չկար հղումը երկու այլ փաստաթղթերին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերին»։
Մարկարովը նշեց, որ եղել են հարցեր, որոնք բացակայում են այս փաստաթղթում. «Հայկական կողմը մինչև հանդիպումը խոսում էր մի քանի կարևոր դրույթների մասին՝ Արցախի անմիջական ներգրավվածությունը, սկզբունքների և դրույթների հստակեցումը, սրանց մասին չի արծարծվել փաստաթղթում»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Փաշինյանը և Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները
- Սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին. Փաշինյան
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
- Ավստրիայի նախագահը ասել է, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
- Փաշինյանին ու Ալիևին միացել են համանախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան