Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ
ԱՄՆ այցի ընթացքում նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։
ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ hանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը , ինչպես նա7 տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր:
Անդրադառնալով միջազգային խաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահության ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը ու դրա շարունակական բնույթը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության որոշ մանրամասների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին