Էյֆելյան աշտարակը 130 տարեկան է
Փարիզի ամենահայտնի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, նշում է 130-ամյակը։ Այն կառուցվել է 1889 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդես անցկացնելու համար որպես ժամանակավոր շինություն։ Բայց իր ժամանակաշրջանի համար անսովոր մետաղական կոնստրուկցիան անցել է ժամանակի ստուգումը։
Ինժեներ Գյուստավ Էյֆելի թոռը՝ Սավեն Իետման-Էյֆելը, բարձրացել է իր հռչակավոր պապի աշխատասենյակը, որտեղ այժմ դրված է ինժեների և նրա կնոջ մոմե քանդակները։ Աշխատասենյակը գտնվում է աշխատարկի ամենավերևում և քչերը գիտեն դրա մասին։
«Իմ տատիկը երիտասարդ տարիքում ասթմա է ունեցել, և բժիշկը խորհուրդ է տվել մաքուր օդ շնչել բարձրության վրա։ Այդ իսկ պատճառով նա ամեն հինգշաբթի բարձրավել է Էյֆելյան աշտարակի այս սենյակ և 300 մետր բարձրության վրա շնչել փարիզյան մաքուր օդը»,- Եվրանյուզին պատմել է Սավեն։
130-ամյա գեղեցկուհի-աշտարակը դեռ ծերության նշաններ ցույց չի տալիս և մնում է տեխնիկական առաջընթացքի խորհրդանիշը։