Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ. Լենա Նազարյան
Այսօր Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանական հարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:
«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», - Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը
Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:
Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան