Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել։
«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հ. Պապյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ն. Ղարիբյանը երեկ հայտարարել է, որ արդեն նշանակել է նոր տնօրենին, երկուշաբթի կհայտնեն, թե ով է։ Դրանից հետո մամուլում շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում նաև Հասմիկ Պապյանի։
Հարակից հրապարակումներ`
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան