Մեկնարկել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը
Հալեպում մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ Սուրբ Քառասուն Մանկանց մայր եկեղեցու վերաօծման արարողությունը։ Այն պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին, ավերվել էր եկեղեցու գրեթե 70 տոկոսը։
2017 թվականին քաղաքի ազատագրումից հետո Արամ Առաջինը հայտարարել էր, որ քաղաքի հայկական բոլոր հուշարձանները պետք է վերականգնվեն։ Հալեպի մայր եկեղեցու վերաօծման նպատալով Արամ Առաջինը երեկ ժամանել էր Հալեպ։
Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի հավատացյալների նվիրատվությունների միջոցով։ Առնվազն 150 հազար մարդ իր ներդրումն է ունեցել։
Քառասուն նահատակների տաճարը գտնվում է Հալեպի քրիստոնեական Ջդեյդե թաղամասում: Տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ 1616թ. -ին Քառասուն նահատակների Մայր տաճարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և ընդարձակվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 1912թ. -ին կառուցված տաճարի զանգակատունը` հանդիսանալով Հալեպում բարոկկո ճարտարապետության եզակի օրինակներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջին. Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու
- Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան