Ջո Բայդենին մեղադրել են առանց համաձայնության համբույրի համար
ԱՄՆ նախկին փոխնախագահ և ներկայիս նախագահական արշավի մասնակից Ջո Բայդենը համբուրել է մի կնոջ վարսերը, առանց վերջինիս թույլտվության: 360tv.ru-ի հաղորդմամբ, կինն այդ մասին պատմել է կատարվածից 5 տարի անց և մինչև հիմա չի կարողանում հասկանալ, թե ինչպես ինքը կարող էր այդ պահին դիմագրավել նման ազդեցիկ մարդուն:
Նևադայի ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը մեղադրել է Ջո Բայդենին ոտնձգությունների համար: Ֆլորեսը պատմել է, որ 2014 թվականին ելույթից առաջ Բայդենը մոտեցել է իրեն հետևից և սկսել է հոտոտել մազերը: Հենց միայն դա կնոջ մոտ բացասական արձագանք է առաջացրել: Սկզբում նա կարծել է, որ այդ օրը գլուխը չի լվացել և անհանգստացել է, թե ինչ կարծիք կկազմի իր մասին փոխնախագահը: Սակայն Բայդենը շարունակել է ու համբուրել կնոջ գլուխը:
«Մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում, նման պատմությունները շատ են: Ես չէի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում»,- գրել է Ֆլորեսը և հավելել, որ այդ պահին ցանկանում էր գետնի տակն անցնել: Կնոջ կյանքում այդ տհաճ դրվագն ավարտվել է միայն այն ժամանակ, երբ նրան բեմ են հրավիրել:
Ֆլորեսի խոսքով, եթե նա Բայդենի հետ աշխատեր մասնավոր ընկերությունում և Բայդենը լիներ իր ղեկավարը, ինքն անպայման կբողոքեր: Սակայն այդ պահին Բայդենն ազդեցությամբ երկրորդ մարդն էր երկրում, և ինքը ոչինչ չէր կարող անել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան