«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը շարունակություն կունենա
Ամերիկյան Paramount Television կինոստուդիան որոշել է նկարահանել հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը: Սերիալը Քենդես Բուշնելի «Is There Still Sex in the City» վեպի էկրանավորումն է։
Աղբյուրը գրում է, որ սերիալի շարունակությունը վաճառքի կհանվի միայն օգոստոսի 6-ին և կպատմի սիրո, ամուսնության, երեխաների, նախկին և ներկա ամուսինների և ինչպես նաև երիտասարդ տարիներին կորստի հետ հարմարվելու մասին։
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը կանաց մասին պատմող ամենաերկար սերիալներից մեկն է։
Նախորդ տարի այն նշել է իր 20-ամյակը։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 1998-2004թթ. և բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնք ընդհանուր առմամբ 94 էպիզոդ են ներառում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան