Արամ Սարգսյանը՝ Ալիևի հաշվարկի մասին
«Եթե Ալիևը հենց Նիկոլ Փաշինյանին տեսնում է խաղաղության աղավնին գալիս է նստում է իր ուսին, դա շատ լավ է իհարկե, քանի որ որոշակիորեն ժամանակ է շահվում, կարելի է խոսել, որ հրադադարի ռեժիմը կշարունակվի և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Նրա կարծիքով՝ Ալիևը վերլուծել է աշխարհաքաղաքական այն գործընթացները, որոնք կան, հատկապես Թուրքիայի այսօրվա իրավիճակը, և որ իրեն չեն աջակցելու, Իրանն էլ չի հանդուրժելու, որ իր սահմաններում լարվածություն առաջանա. «Ալիևի հաշվարկի համաձայն, սա այն ժամանակահատվածն է, որը պետք է նվիրել, այսպես կոչված, խաղաղ գործընթացին»։
Մյուս բանախոսների կարծիքը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
- Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ
- Մարկարովը Փաշինյան-Ալիև հանդիպման դրական ու բացասական կողմերի մասին