Մենք որևէ անձի համար ոչ ճանապարհ ենք հարթում, ոչ էլ ճանապարհ ենք փակում. Գևորգ Պետրոսյան
Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխություններին, նշելով, որ իսկապես այնտեղ իրավական որոշակիության խնդիր կար։
«Նոր եզրույթը մենք մեկնաբանում ենք հետևյալ կերպ՝ արդեն իսկ առաջադրված թեկնածուն հանրապետության նախագահի կողմից համարվում է նոր թեկնածու, քանի որ նա երբևէ, որևէ գումարման ընթացքում չի ներկայացվել ԱԺ-ին։ Ընտրվելու դեպքում նրան կշնորհավորենք, չընտրվելու դեպքում ՀՀ նախագահն արդեն իրավունք ունի առաջադրել այլ անձ, այդ թվում նաև այն անձին, ում նախորդ գումարման ԱԺ-ում ներկայացրել են և նա չի ստացել ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։ Այսինքն այստեղ նոր ասելով նկատի ունենք ոչ թե այնպիսի մարդ, որն ընդհանրապես չի առաջադրվել, այլ մարդ, ով որ ինչպես չի առաջադրվել, այնպես էլ նախորդ գումարման ԱԺ-ում առաջադրվել է և չի ստացել ձայների անհրաժեշտ մեծամասնությունը»,- մեկնաբանեց Պետրոսյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն այս հարցում. «Մենք որևէ անձի համար ոչ ճանապարհ ենք հարթում, ոչ էլ ճանապարհ ենք փակում, մեր խնդիրն անձինք չեն, այլ այն, որ իրավական նորմը բնութագրվի որոշակիությամբ, իսկ դրա հետագա կիրառումը զերծ մնա հակասական մեկնաբանություններից»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխությունները
- Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին