Դավիթ Տոնոյան. Անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից
«Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար։ Զենքի, սպառազինության ձեռքբերման որոշումները կայացվում են գնի, որակի և հնարավորության հիմքով, եթե չկան սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից։ Ես դեռևս չեմ լսել, որ Միացյալ Նահանգների կողմից լինեն զենքի ուղիղ մատակարարումներ օրինակ Հայաստան կամ Ադրբեջան։ Եղել է երկակի նշանակության արտադրանքի մատակարարումներ։ Այդ հայտարարությունից հետո ոչ մի բան առաջ չի գնացել»,-այս մասին Ամերիկայի ձայնին ասել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հայտարարությանը։
Դավիթ Տոնոյանը նշում է, որ Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, քանի որ ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն ՀՀ-ն իրականացնում է՝ ելնելով ազգային շահերից, անվտանգությունից։
Սիրիա խաղաղապահ խումբ ուղարկելու հետ կապված, պաշտպանության նախարարը նշում է, որ եղել է Ռուսաստանի կոչը, առկա էր նաև հայ համայնքի ու Սիրիայի ժողովրդի կոչը։
«Պայմանները հասունացան, ստեղծվեց հնարավորություն, քանի որ ՀՀ-ն ինքնուրույն տեղակայվելու հնարավորություն չուներ։ Մեզ այդ հարցում աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես պաշտպանության նախարարությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունն ունենք, քանի որ այլ երկիր, այլ վայրերում, որտեղ գտնվում են հայկական համայնքները, և մեզ այդպիսի աջակցության կամ ձեռք մեկնելու առաջարկ չի արել։ Դուք շատ լավ գիտեք այն երկրները, որոնք հիմա ներկա են Սիրիայում, որտեղ շարունակում է արարել հայկական համայնքը։ Ցավոք, այն վայրերում, որտեղ այլ ուժեր են տեղակայված, հայկական համայնքը կամ բացակայում է, կամ լքել է այդ վայրերը։ Չօգտագործել այդ առիթը և հնարավորությունը մենք չէինք կարող և ես շատ շնորհակալ եմ ռուսական կողմին, որ աջակցության ձեռք մեկնեց»,-ասում է Դավիթ Տոնոյանը։
Պատասխանելով Նյու Յորքում «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությանը, որը մեծ աղմուկ բարձարցրեց հատկապես Ադրբեջանում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։
«Ես ինչ-որ ասել եմ, ասել եմ որպես պաշտպանության նախարար։ Նորից կրկնում եմ, Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է։ Պետք է հասարակությունն էլ դա ընդունի»,-ասում է Դավիթ Տոնոյանը։
Ադրբեջանի կողմից նախարարի հայտարարությունը՝ որպես ռազմատենչ հայտարարություն և կոմպրոմիսների չգնալու ընկալման հետ կապված, Դավիթ Տոնոյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու այդպես ընկալվեց՝ հավելելով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության պատասխանն ավելի ռազմատենչ էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան