Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև առաջին պաշտոնական բանակցություններում բեկում չի արձանագրվել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա կարծիքով՝ թե Նիկոլ Փաշինյանի հնչեցրած եզրույթներից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ գլխավոր շեշտադրումը դրվել է այսպես՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների կայացման վրա։
«Ակնկալիքն այնպիսի էր, որ առաջին բանակցության ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առնվազն պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ դիտարկում չկա։ Կարծում եմ՝ հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա, և ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ կամ հարցուպատասխանի, կամ առանձին ձևաչափով հավելյալ տեղեկատվություն, այնուամենայնիվ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները կստանան, թե այդ երեքուկես ժամ տևած բանակցությունների ընթացքում, միգուցե նաև «օֆֆ-ռեքորդ» ձևաչափով ինչ հարցեր են քննարկվել»,- նշեց Տոնոյանը։
Անդրադառնալով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կողմից կաշառք վերցնելու տեղեկությանը, պատգամավորն ասաց. «Բարձրագոչ հայտարարություն կա, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է, սակայն փաստերն ու առանձին դրվագներ այլ բանի մասին են վկայում։ Երբ 2018-ի Կառավարության կատարողականը ներկայացվեց խորհրադարանում, այնտեղ բարձրագոչ հայտարարություն կար, որ համակարգային կոռուպցիան ՀՀ-ում այլևս վերացված է: Իհարկե՝ բոլորս էլ դա կուզեինք, բայց փաստերն ու առանձին դրվագներն այլ բանի մասին են վկայում։ Հայտարարված ուղենիշը, որ չպետք լինեն կոռուպցիոն դրսևորումներ կամ այլևս չկան, պետք է ասված խոսքն իրականությանը համապատասխանի և կոռուպցիան արմատախիլ արվի»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ
- ԱԱԾ-ն մանրամասներ հրապարակեց առողջապահության փոխնախարարի ձերբակալությունից
- Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները
- Աշոտյան. Փաշինյանի անկյունքարային խոստումը համանախագահների հայտարարությունում որևէ արձագանք չի գտել
- Մարկարովը Փաշինյան-Ալիև հանդիպման դրական ու բացասական կողմերի մասին
- Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ