Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: