Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
«Մեր պայքարն անձի դեմ չէ, թե ով է լինելու տնօրեն, մենք պայքարում ենք համակարգի դեմ։ Մեր կառավարությունը չի հասկանում, որ խոչընդոտ է, երբ թատրոն է գալիս տնօրեն, կառավարման բոլոր լծակներն իր ձեռքում են»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց օպերային թատրոնի արտիստ Լիպարիտ Ավետիսյանը։
Լ. Ավետիսյանի խոսքով, այսօրվա համակարգը չի գործում, խանգարում է թատրոնի ստեղծագործական կյանքին, իսկ թատրոնի կարևոր գիծը ստեղծագործական կազմն է, որին պետք է լսի տնօրենը, միահամուռ աշխատեն։
«Այս օրենքով գալիս է տնօրեն, որն ադմինսիտրատիվ պաշտոն է, ինքը որևէ կերպով չի հասկանում, չի տիրապետում, պարտավոր էլ չի, չի խորանում ստեղծագործական կայնքի մեջ, անում է ադմինստրատիվ աշխատանքը, որը խոչընոդոտ է առաջացնում ստեղծագործական կյանքի համար»,- ասաց նա։
Լ. Ավետիսյանը նշեց, որ հույս ունեն, որ հիմա իրենց ձայնը կարող են լսել, կփորձեն հասկանալ։
Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատողները հավաքվել են կառավարության մոտ։ Նրանց պահանջն է՝ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար: Նրանք խնդրանք-պահանջ են փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օպերային թատրոնի յոթ աշխատակից բարձրանալու է վարչապետի մոտ՝ ներկայացնելու իրենց դժգոհությունը, իրենց խնդիրները։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին