Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը
Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Մրցութային հանձնաժողովի քվեների մեծամասնությունն ստացել է Արա Շիրինյանը:
armradio.am-ի հաղորդմամբ, Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը 1 ձայն:
Ա. Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երևանում:
Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:
1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:
Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:
1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի արդյունքներն այսօր կամփոփվեն
- «Հրապարակ». Հանրային հեռուստախորհրդի նախագահի մրցույթում մրցակցության սկզբունքը խախտվում է
- Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ
- Լևոն Գալստյան. Եթե հարկ լինի, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներին նաև հարցեր կտան