Մահացել է «Գոլդֆինգեր» ֆիլմում հանդես եկած «Բոնդի աղջիկը»՝ Տանյա Մալեն
Մեծ Բրիտանիայում 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է մոդել ու դերասանուհի Տանյա Մալեն, ով հայտնի է հատկապես Ջեյմս Բոնդի աղջկա՝ Թիլլի Մաստերսոնի դերով «Գոլդֆինգեր» ֆիլմում։
Ինչպես հայտնել է The Sun-ը, Մալեն մահացել է մարտի 30-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
Մալեն ծնվել էր 1941թ.-ի մայիսի 19-ին Բլեքփուլ քաղաքում։ Նրա հայրը բրիտանացի էր՝ Հենրի Մալեն, մայրը ռուս միգրանտ՝ Օլգա Միրոնովան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան