Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2018 –ի տարեկան հաղորդումը
Մարտի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների ևազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգայինժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների ևազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասումարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան