Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները
Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարություն է տարածել մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կապակցությամբ, որն առաջին անգամ անցկացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«Առաջնորդների կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը՝ հետագա քայլեր ձեռնարկել արդյունքի հասնելու բանակցություններում, հուսադրող է»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը ակնկալում է Վիեննայի համաձայնության իրականացում՝ քայլերի ձեռնարկում հումանիտար ոլորտում, ինչպես նաև բնակչությանը խաղաղության պատրաստելու միջոցառումների իրականացում, որը ձեռք էր բերվել 2019թ.-ի հունվարի 16-ին Փարիզում՝ արտաքին գործերի նախարարների կողմից և պատրաստ է աջակցել այդ ջանքերին։
Եվրոպական միությունը նաև վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում`Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան