Մանրամասներ՝ վարչապետի և օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից այս պահին բավարարված ենք»,- հայտարարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ևս վեց աշխատակցի հետո հանդիպել էր վարչապետին՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանից։
Նա նշեց, որ վարչապետը երաշխավորել է, որ որևէ մեկի վրա այսօր չի դրվի տնօրենի պարտականությունները, ինչքան էլ ասի Ն. Ղարիբյանը, որ արդեն հրամանագիր ստորագրել է, բացի օպերային թատրոնի փոխտնօրենից, մինչ այն պահը, երբ օպերայի անձնակազմ այսօր կստանա նախարարության ներկայացրած այն փաստարկները, թե ինչու են ազատել Օրբելյանին, այնուհետև գրավոր կներկայացնեն իրենց հակափաստարկները։
«Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվում են մեր փոխտնօրենի վրա, պարոն Օրբելյանի հետ նույն թիմով են աշխատում, մենք փորձում ենք հնարավորինս շուտ ներկայացնել մեր հակափաստարկները։ Փաստարկների որոշ մասը չեն համապատասխանում իրականությանը։ Պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կպատժվի, կազատվի աշխատանքից», -մանրամասնեց Հ. Արզումանյանը։
Նա նշեց, որ Նազենի Ղարիբյանը հանդիպմանը ներկա չէ։
Հիշեցնենք, որ այսօր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատողները, թատերական գործիչները հավաքվել էին կառավարության մոտ։ Նրանց պահանջն է՝ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Ստեփանյան. Ղարիբյանը մի քանի ախմախ հրաման ստորագրելով ավելի ճանաչելի է, քան որևէ արվեստագետ
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Տիկին Նազիկը ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել. Սերգեյ Դանիելյան
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան