Մադոննան կերգի «Եվրատեսիլում» միլիոն դոլարով
«Եվրատեսիլ-2019» -ի կազմակերպիչները կարողացել են պայմանավորվել հանրահայտ երգչուհի Մադոննայի հետ, որ Թել-Ավիվում կայանալիք երգի միջազգային մրցույթի եզրափակչի շոուում ելույթ ունենա։ super.ru-ի հաղորդմամբ, նախապես երգչուհին ցանկացել է քաղաքական բովանդակությամբ երգ կատարել, բայց կազմակերպիչները որոշել են չգնալ նման ռիսկի։ Արդյունքում Մադոննան գնացել է զիջումների և համաձայնվել է հանդես գալ մրցույթում 1 միլիոն դոլար հոնորարով ելույթ ունենալ։ 60-ամյա երգչուհուն այդ գումարը հատկացրել է տեղի գործարար Սիլվեն Ադամսը։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 41 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան