Աճուրդում վաճառվել է Ռուբենսի՝ կորած համարված էսքիզը
Ֆրանսիայում Mercier & CIE աճուրդում վաճառվել է հայտնի ֆլամենդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը դարեր շարունակ համարվել է կորած։ Նկարը գնել է Բելգիայի քաղաքացին 1,3 միլիոն եվրոյով։ mir24.tv-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը։
Կտավի վրա պատկերված է սուրբ Մարգարիտան, ով սպանում է վիշապին։ Ռուբենսն այն ստեղծել է 1620 թվականին։ Էսքիզը ծառայել է որպես մոդել 39 մեծածավալ նկարներից մեկի համար, որոնք պատվիրվել էին նկարչին Անտվերպենում ճիզիվիթների եկեղեցու ինտերիերի համար։
Եկեղեցու առաստաղը նկարների հետ միասին ոչնչացվել էր 1718 թվականի հրդեհի ժամանակ։ Մնացել է միայն 33 էսքիզ, որոնց մեծ մասը պահպանվում է թանգարաններում։ Եվս վեց էսքիզ, այդ թվում սուրբ Մարգարիտայի, համարվել է կորած։
Նկարը վերջերս է հայտնաբերվել որպես թողնված ժառանագության մի մաս։ Լոտի նախնական գինը եղել է 200 հազար եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան