Վիգեն Ստեփանյան. Ղարիբյանը մի քանի ախմախ հրաման ստորագրելով ավելի ճանաչելի է, քան որևէ արվեստագետ
«Այս ամենն անհեթեթություն է, մարդը տեղյալ չէ, իրան նշանակել են, նստացրել են աթոռին, ինքն էլ, ըստ երևույթին, նախաձեռնություն ունեցող կին է»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Սարգսյանը, ով օպերայի և բալետի թատրոնի անձնակազմի հետ իր բողոքի ձայնն էր արտահայտում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման դեմ, ըստ որի՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Նրա խոսքով, Ն. Ղարիբյանը նստել է այդ աթոռին, գիտի, ինչ որ բաներ պետք է անի, սակայն որևէ մեկի հետ խորհրդակցել, կարծիք հարցնել չունի՝ սխալ է, թե ճիշտ է։
«Մարդը սխալական է, բոլորս էլ սխալական ենք»,- ընդգծեց դերասանը։
«Թատրոնները միշտ չէ, որ միաձայն են, միասնական են, արվետսագետն այնպիսի մարդ է, որ միշտ ունի սեփական կարծիքը, նախաձեռնությունը, սեփական տեսանկյունը, բայց այս դեպքում, տեսնում ենք, թե ինչքան միասնական են։ Այստեղ նաև այլ թատրոնների ղեկավարներն են։ Մարդկանց վիրավորում է այս անտարբերությունը, չտեսնելը, հստակ խնդիրներ են ծառացել, անտեսվում են։ Դեռևս անտարբերություն է»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ տնօրենի մասին՝ Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյան, նա նշեց. «Թատրոնի տնօրեն չի կարելի վերցնել ու նշանակել։ Օպերային թատրոնն ամենամեծ կառույցն է՝ օպերա, բալետ, նվագախումբ, երգչախումբ, տեխնիկական անձնակամզ, որոնք նվիրյալ մարդիկ են, աշխատում են թատրոնում։ Ես չգիտեմ... Եթե ինձ առաջարկեին, կասեի երբեք, դա իմը չէ։ Ավելի վաղ ատահայտվել եմ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի, նրա փոխնախարարի վերաբերյալ. ձեզ որ առաջարկում են դառնալ նախարար, փոխնախարար, պատկերացում եք՝ ինչ եք ղեկավարելու, որ ասում եք՝ հա, հետո ի՞նչ եք անելու։ Այդ հա-ն ամենահեշտն է, բոլորս էլ կարող ենք ասել՝ այո, կգամ, կղեկավարեմ, մի քանի գալստուկ ունեմ, հերթով կկապեմ։ Հետո՞։ Իսկ դու գիտես ի՞նչ ես ղեկավարելու, ծանոթ ես, ծրագիր ունես, թե՞ ոչ։ Ամենակարևորը՝ եթե գալիս ես, նստում ես, ոլորտ ես սկսում ղեկավարել, պետք է ծրագիր ունենաս, մարդանց հետ խոսել, շփվել, յուրաքանչյուր նոր քայլ անելուց առաջ խորհրդակցել, հասկանալ»։
Վ. Ստեփանյանն ասաց, որ միացել է այս ակցիային որպես արվեստագետ, որպեսզի կարողանա բացատարել, որ արվեստագետի հետ չի կարելի հենց այդպես վարվել, հատկապես փորձ ունեցող, անուն, ճանաչում ունեցող մարդու հետ։
«Մենք մեր անունը, ճանաչումը ձեռք ենք բերել տարիների ըթնացքում, իսկ Նազենի Ղարիբյանին գիտեն բոլորը՝ երկու-երեք ամսվա ընթացքում մի քանի ախմախ հրաման ստորագրելով դարձավ էլ ավելի ճանաչելի, քան որևէ արվեստագետ»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Տիկին Նազիկը ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել. Սերգեյ Դանիելյան
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին