Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձեց պատմել Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում ունեցած հանդիպման մասին: Երկու անգամ կապը խափանվեց,
ինչպես տեղեկացրեց Փաշինյանը, երրորդ անգամ ուղիղ եթեր մտավ իր հեռախոսի օգնությամբ։
Կրկնեց՝ Վիեննայի հանդիպումը դրական է համարում։
«Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել եմ՝ շատ կարևոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք, նախ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ։ Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ կողմերն իրենց մեկնաբանություններում հնարավորինս առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանն ու բանակցային գործընթացի ոգուն»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց, Վիեննայում քննարկվել է բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը, լրջորեն քննարկել են դրա համար ներկայացված փաստարկները։
«Արդյո՞ք այս հարցի վերաբերյալ եկել ենք համաձայնության։ Իհարկե, չենք եկել համաձայնության։ Արդո՞ք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ։ Իհարկե, ոչ։ Դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները
- Աշոտյան. Փաշինյանի անկյունքարային խոստումը համանախագահների հայտարարությունում որևէ արձագանք չի գտել
- Մարկարովը Փաշինյան-Ալիև հանդիպման դրական ու բացասական կողմերի մասին
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
- Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
- Փաշինյանին ու Ալիևին միացել են համանախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան