Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի արդյունքներն այսօր կամփոփվեն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովն այսօր կամփոփի ու կհստակեցնի, թե ով է հաղթել հայտարարված մրցույթում։
«Այսօր կորոշենք վերջնական ժամկետը։ Հանդիպում ունենք»,-Panorama.am-ին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լևոն Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ հայտնի կլինի հաղթող թեկնածուի անունը։
Գալստյանի խոսքով, հանձնաժողովի անդամները հասցրել են հանդիպել ու զրուցել բոլոր թեկնածուների հետ։
Սահմանված ժամկետում Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար դիմել էր 30 թեկնածու։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 19-ից Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է։ Մարկ Գրիգորյանն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ ռադիոյի մի խումբ աշխատակիցների պահանջով։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հունիսի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ
- Լևոն Գալստյան. Եթե հարկ լինի, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներին նաև հարցեր կտան
- Տիգրան Հարությունյանը առաջադրվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար
- Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի առաջիկա 1-1.5 ամսում
- Մարկ Գրիգորյանը հեռացել է տնօրենի պաշտոնից
- Լևոն Գալստյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ