Գյուղնախի պարզաբանումը՝ մկնասպան թունանյութերի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է «Հրաշք այգի» կազմակերպությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն։
Գյուղնախարարությունից հայտնում են. «Մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակումը, ուստի նա որևէ կերպ չէր կարող միջամտել վերոնշյալ գործընթացին։
Բացի այդ հայտում ենք, որ մկնասպան թունանյութերի ձեռքբերման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1054-Ա որոշումը, որով թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել մկնասպան թունանյութեր։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նշված մրցույթը իրականացվել է էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով, գնանշման հարցման ձևով, որի տևողությունը կազմել է շուրջ 30 օր»։
Մրցույթի արդյունքները՝ նախարարության պաշտոնական կայքում։