Բեշիքթաշը ժամանակավորապես իր կազմից դուրս է թողել Արաս Օզբիլիսին
Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականի և թուրքական Բեշիքթաշ ակումբի խաղացող Արաս Օզբիլիսի մարզական կարիերան Բեշիքթաշ ակումբում հարթ չի ընթանում։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ բավականին երկար ժամանակ պահեստայինների նստարանին գամված ֆուտբոլիստի համար հնարավորություն չէր ստեղծվում դրսևորել իրեն մարզադաշտում և բարելավել մարզավիճակը։
Հոլանդական Վիլեմ II ակումբից թուրքական Բեշիքթաշ տեղափոխված Արաս Օզբիլիսին ակումբի ղեկավարությունը մեղադրում է անկարգապահության մեջ։
Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկության՝ Օզբիլիսը մարտի 30-ին կայացած Բեշիքթաշ-Ֆորտունա Սիտարդ հանդիպման ժամանակ հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ, որի արդյունքում ակումբի ղեկավարությունը նրան անորոշ ժամանակով դուրս է թողել թիմի հիմնական կազմից։
Հիշեցնենք, որ Արաս Օզիբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան