Բասկետբոլի Ա լիգա. Ուրարտուն դուրս եկավ եզրափակիչ
Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ուրարտուն» ու «Արագածը», գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Ուրարտուն» մրցակցի խաղահրապարակում 85:80 հաշվով հաղթել է «Արցախին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:3 (երրորդ և չորրորդ շրջանի խաղերը ևս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են):
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում «Արագածը» պայքարից դուրս էր թողել «Արթիկ-Ման Հոլդինգին»:
Եզրափակիչ շարքի հաշիվը 2:0 է՝ հօգուտ «Արագածի»:
Հայաստանի չեմպիոն կդառնա եզրափակչում 5 հաղթանակի հասած թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան