Մարդու իրավունքները՝ ապրիլյանում եղբորը կորցրած Գևորգի աչքորով
Ապրիլյան պատերազմում վիրավորված և եղբորը կորցրած Գևորգ Գրիգորյանն այս լուսանկարով մասնակցել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հայտարարված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթին։
Արցախի ՄԻՊ-ի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ Գևորգը նկարին տվել է հետևյալ նկարագրությունը․ «Մարդու իրավունքներն իմ աչքերով խաղաղ երկնքի տակ բոլոր աշակերտների լուսանկարները դպրոցի պաստառին որպես գերազանցության, հաղթանակի և ոչ թե հրթիռահրետանային արկակոծության հետևանքով որպես զոհվածի փակցված լինելն է: Պաստառի լուսանկարում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված եղբորս՝ Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանի լուսանկարն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին