Նոյեմբերյանի Դովեղ ակումբն Առաջին խմբին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՖՖ
Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը այսօր` ապրիլի 2-ին, Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։
«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին ներկայացրած գրությամբ հայտնում է նաև, որ թույլտվություն ստանալու դեպքում թիմը տնային խաղերը կանցկացնի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում։
«Դովեղ» ակումբը առնվազն մեկ թիմ կունենա ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ․ մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում (մինչև 17 տարեկաններ) և մեկ թիմ՝ Բ ենթախմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան