Ուզբեկստանում ասեղնագործել են աշխարհում ամենամեծ մետաքսե սյուզանե-գորգը
Ուզբեկստանում Բախշիի արվեստի միջազգային փառատոնի առթիվ, որը ապրիլի 5-ից մինչև 10-ն անցկացվելու է երկրի հարավային Սուրխանդարի մարզի լեռնային մասում, ստեղծել են աշխարհում ամենամեծ ձեռագործ մետաքսե սյուզանե-գորգը։
«25 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և ավելի քան 60 կիլոգրամ քաշով կիրառական արվեստի այս բացառիկ ստեղծագործությունը՝ հանրապետության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, որը փառատոնի կազմակերպիչներից մեկն Է, մի քանի ամսում ստեղծել են երկրի 20 ամենահմուտ վարպետուհիները»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Թիմուր Միրզաևը:
Նրա խոսքով՝ փառատոնը նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ, և հսկայական սյուզանեն կոչված է դառնալու դրա յուրօրինակ թալիսմանը: Բախշի փառատոնը կանցկացվի Բայսունի լեռան վրա, և այդ պատճառով էլ սյուզանեի վրա յուրահատուկ զարդանախշեր են արվել, որոնք բնորոշ են միայն այդ տարածքին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում