ԱՅԼՄԱՄՈՒԼ 14:30 02/04/2019 Հայաստան

Ինչի են սպասում Փաշինյանն ու Ալիևը. Մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը. 168 Ժամ

168 Ժամը գրում է .««Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ինտրիգային է, սակայն իրականում՝ սառեցված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո:

Տարասովի խոսքով՝ այս ողջ գործընթացում շատ տարբեր ընդհատակյա հոսքեր կան: Առաջին շերտը, ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պահվածքն է ու բառապաշարը, նրանք այս անգամ ևս իրենց ավանդական բառապաշարն են օգտագործել, ողջունել են ղեկավարների հանդիպումները, ինչը միշտ անում են: Մյուս շերտը, նրա խոսքով՝ հակամարտող կողմերի ելքային դիրքորոշումներն են կարգավորման գործընթացում` Ադրբեջանը դեմ էր Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան, իսկ հայկական կողմը` կողմ, սակայն արդյունքն այն է, որ «Նիկոլ Վովաևիչը շարունակեց բանակցությունները, ինչպես Սերժ Ազատովիչը, տետ-ա-տետ,  նախկին ձևաչափով, այդ առումով ոչինչ չի փոխվել»:

«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այն գաղտնի է պահվում, բանակցային առարկան հայտարարություններում տեսանելի չէ, բայց ակնհայտ է նաև, որ խոսել են ինչ-որ բան, սակայն չի հայտարարվում, թե ինչ: Դա ինտրիգային է, մենք չենք տիրապետում տեղեկատվության, բայց կա կուլիսային որոշակի գործընթաց: Այստեղ մենք գործ ունենք հակամարտության բանակցությունների մեխանիզմի հետ: Ես վստահ եմ, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա համաձայնություն կարգավորման որոշ հարցերի շուրջ, կա ցանկություն՝ շարունակել այս գործընթացը, հստակ քննարկման առարկա կա: Արձանագրենք նաև, որ նրանք մտադիր են շարունակել հանդիպումները:

Գլխավորն այն է, թե ինչ է խոսում Փաշինյանն Ալիևի հետ: Այսօր, երբ Ալիևը հայտնեց տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ասելով նաև, որ նախկին ձևաչափով են շարունակվում աշխատանքները, նա կարծես հասկացրեց, որ ապագայում դա գուցեև փոխվի: Ակնհայտ է նաև, որ Ղարաբաղի մասնակցության հարցը քննարկվել է, որի մասին հուշում է գործընթացի տրամաբանությունը, կան որոշակի օրինաչափություններ:

1994 թվականի հրադադարի եռակողմ պայմանագրերից հետո ոչնչի չի հաջողվել հասնել բանակցային գործընթացում, բացի Մադրիդյան սկզբունքների մշակումից և ներկայացումից, ՄԽ-ն մարտի 9-ին հայտարարեց Մադրիդյան սկզբունքների մասին, այդտեղ նոր բան չկա, կանգնած իրավիճակ է, շարժ չկա, բայց ես ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում՝ փոխելով մթնոլորտը, հնարավոր է, որ Ալիևը ստիպված կլինի համաձայնել Արցախի մասնակցությանը, քանի որ այդպես է թելադրում կոնֆլիկտաբանության տեսությունը:

Մեկ ուրիշ հետաքրքիր հանգամանք, նրբություն կա. երբ նախկինները խոսում էին անկախության մասին, իսկ ներկա իշխանությունները ներկայումս Ղարաբաղը դիտարկում են առանձին, դա հեռանկար է բացում Ադրբեջանի համար, նա կարող է գնալ բանակցությունների Ստեփանակերտի հետ, ինչպես Ասադն Իսրայելի հետ, դրանով իսկ Ղարաբաղը հեռացնելով Երևանից կոպիտ ցանկության դեպքում, այս դեպքում  կարող է նոր հարթակ ձևավորվել: Սրա հաջողությունը կախված է նաև Հայաստան-Արցախ հարաբերություններից:

Հարց է` Ադրբեջանը պատրա՞ստ է աշխատել Ղարաբաղի հայերի հետ, թե՞ ոչ:  Կանխատեսումը հետևյալն է` ինչ-որ պատճառներով կա ներքին ճնշում կողմերի նկատմամբ, Փաշինյանն ու  Ալիևը կշարունակեն հանդիպումները, նախարարները կաշխատեն՝ ամեն երեք ամիսը մեկ հայտարարելով հերթական հանդիպման մասին, բայց գործընթացը գնում է սառեցման, որը ձեռնտու է Հայաստանին, իսկ Ադրբեջանը ներկայումս պատերազմ չի սկսի, քանի որ չկա արտաքին շահ ու աջակցություն, չեմ ցանկանում երկար թվարկել այդ պատճառները: Իրավիճակն ինտրիգային է, բայց սառեցված է: Ինքնուրույն այս երկու երկրները չեն կարող պատերազմ սկսել: Արտաքին աջակցություն է հարկավոր, որի պատվիրատուն չկա»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը սպասում են, փորձում են յուրաքանչյուրն իր դիրքորոշման հաջողության համար հարմար պահ գտնել: «Սակայն հանդիպման հանգամանքը դրական է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը փոխարինվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» դիրքորոշմամբ` Տարասովն ասաց, որ նա, ամենայն հավանականությամբ, դեռ լիովին չտիրապետելով բանակցությունների արդյունքներին՝ արել է հայտարարություն՝ այդ հանդիպմանը զուգահեռ:

«Դիրքորոշումները հասկանալու և մեկնաբանելու համար ես նախընտրում եմ հիմնվել առաջին դեմքերի բանակցությունների և դրանց արդյունքների վրա: Չեմ կարծում, որ սա լուրջ փոփոխություն է ենթադրելու»,- ասաց նա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}