«Ժողովուրդ». Կառավարության կառուցվածքի նախագիծը մարտի 21-ից ԱԺ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչև այժմ այն որևէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։ Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որևէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրված չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի և՛ հանձնաժողովում, և՛ ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն։ Ընդ որում` խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն և պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար։ Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում