Հասարակություն 10:00 02/04/2019 Հայաստան

Չկատարվեց մորը տված խոստումը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ…». ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի վերջին խոսքերն են: Ափսոս չհասցրեց մորը տված խոստումը կատարել, պատերազմը թույլ չտվեց։

Ազատի մանկության ու պատանեկության տանն եմ՝ Կամարիս գյուղում։ Հանդիպումս նրա մայրիկի հետ է։ Տիկին Վեհանուշը սպասում է մեզ. զրույցը նրա որդու՝ Ազատի մասին է լինելու։ Մայրը թերթում է որդու կյանքի և նկարների ալբոմը։ Լուռ լսում եմ մոր սիրո, ուրախության, ցավի հիշողությունները։

Նրան բոլորը՝ թե՛ հարազատները, թե՛ ընկերներն ասում էին Ազա: «Ազաս սիրում էր նկարվել, ամեն ինչն էր սիրում, կյանքն էր սիրում, այնքան երազանքներ ուներ, փորձում էր ամեն ինչ անել, երևի գիտեր...»,- ալբոմը թերթելով ասում է մայրն ու պատմում մեկ որդու մանկությունից, մեկ պատանեկությունից, ծառայությունից ու ծնողների, քույրերի, տատիկի հանդեպ տածած անսահման սիրուց։

Տիկին Վեհանուշն ասում է, որ Ազատն անընդհատ շարժման մեջ էր, ինքն էր գնում խանութ, գնումներ կատարում, ավելին, հարևաններին ասում էր՝ ինչ պետք է խանութից կբերի, բոլորին օգնում էր, բայց մոր խոսքերով՝ կյանքի վերջին րոպեներին ինքն է օգնություն խնդրել. «Ընկերները պատմում են, որ դիրքից անընդհատ Ազատիս ձայն է լսվել, գոռացել է՝ զենք հասցրեք»։

Ազատ Սիմոնյանը ծնվել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղում 1996 թվականի դեկտեմբերի 4-ին։ Սիմոնյանների ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ քույր, իսկ երեք տարի հետո ծնվում է փոքր քույրը։ Բարի, ժպտերես երեխա էր, ուրախանում էր բոլորի հաջողություններով։ Ծնողները թեև դժվարությամբ են մեծացրել երեք երեխաներին, բայց փորձել են ոչ մի բանից հետ չպահել։ Ազատը միշտ գնահատել է ծնողների արածն ու մորը խոստացել՝ բանակից վերադառնալուց հետո թույլ չի տալու, որ հայրն աշխատի, մորն էլ միշտ ասել է. «Մամ քեզ էնպես լավ եմ պահելու, Երևանում տուն եմ առնելու ու գնալու ենք այնտեղ ապրենք, գյուղի տուն էլ կլինի մեր ամառանոցը»։

Ազատը զբաղվել է կարատեով և բռնցքամարտով, մի շարք մրցույթների հաղթող է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի խոհարարական բաժինը։ Մայրը պատմում է, որ գյուղում ում համակարգիչը փչանար, Ազատն էր նորոգում: Որոշել էր, որ բանակից վերադառնալուց հետո սովորելու է բուհում և ծրագրավորող է դառնալու։

2015 թվականի հունվարի 14-ին կիսատ թողնելով ուսումը զորակոչվում է բանակ՝ Ջաբրայիլ: Արցախում ծառայելը նրա ցանկությունն էր։

«Բանակ տանելու օրը ինձ չթողեց գնալ զիմկոմիսարիատ, ասում էր՝ մամ, անընդհատ լացելու ես, ավելի լավ է չգաս, որ ես էլ չնեղվեմ»,- հիշում է մայրը։

Ազատը 8 ամիս մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում, բայց ծնողներն այդ մասին չեն իմացել։ Ընկերները ծնողներին պատմում են, որ Ազատը շատ էր սիրում երգել Արամեի «Քեզ սիրում եմ մամա» երգը: Նրա ձայնը լսում էին նաև ազերի զինվորները. «Ընկերներն այնքան են գոռացել Ազատ ցած իջի, որ մի օր առավոտյան արթնացել են թուրքերի գոռալուց։ Նրանք Ազատ, Ազատ են կանչել, իսկ տղաս կատակել է՝ տեսնու՞մ եք, ապագա հերոսի անունն են ասում։ Այդ դեպքից օրեր անց՝ ապրիլի 1-ին, նորից դիրքեր են բարձրանում ու որդիս հերոսանում է»։ Նաև պատմել են, որ դիրքում քարերի վրա նշել է իր անունը՝ ԱԶԱՏ ու ասել. «Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել»:

Մոր և որդու միջև առանձահատուկ կապվածություն է եղել: «Ազատի ծառայության ժամանակ անսահման կարոտ էի զգում, լինում էին օրեր, որ ուզում էի հենց այդ պահին լսել նրա ձայնը։ Անընդհատ ուզում էի հետը խոսել, կարոտից խեղդվում էի։ Առաջնագծում ծառայելու մասին չէր ասում, որ չնեղվեմ։ Ընկերներին ասել է՝ Վեհանուշը չի դիմանա։ Ինչ իմանար, որ ես ինչ մեծ ցավի եմ դիմանալու»,- ասում է մայրը:

Ազատը մարտի 28-ին սկայպով զանգել է տուն, որ տեսնի քրոջ նորածին տղային։ Այդ օրը բարձր տրամադրություն է ունեցել, բոլորից հարց ու փորձ է արել, ասել է, որ մի քիչ էլ դիմանան, ապրիլի 16-ին մի քանի օրով տուն է գալու։ Մայրն անկախ իրենից հուզվել է, որդին նկատել է ու ամեն անգամվա նման կատակի տվել։ Ապրիլի 1-ին վերջին անգամ է զանգել տուն, մորն ասել է, որ քարտը հեռախոսից  հանել է, որ առավոտյան անհասանելի լինի, թող չանհանգստանա։ Առավոտյան մայրն արթնանում է ու սկսում լավաշ թխել։ Նկատում է, որ հարևանները, հարազատները հերթով գալիս են, հարց ու փորձ անում, թե Ազատը զանգե՞լ է, լուր ունի։

Քույրերն ու հայրն արդեն իմացել են, որ մարտական գործողություններ են սկսվել Արցախում, սակայն մորը չեն ասել, փորձել են իրենց միջոցներով կապ հաստատել Ազատի հետ, բայց ապարդյուն։ Հետո արդեն մայրն է իմացել ու սկսել են փնտրել որդուն։

«Երբ իմացա, որ եղել է առաջնագծում՝ «Լելե Թեփ»-ում, զարմացա, ասում էի, որ Ազատս ինչ գործ ունի այնտեղ»,- ցավով հիշում է տիկին Վեհանուշը։

Մոր աչքը միշտ պատուհանից դուրս է, Ազատը սիրում էր սպիտակ գույնը և հաճախ էր սպիտակ վերնաշապիկ հագնում։ Ու հիմա ամեն մի սպիտակ վերնաշապիկով երիտասարդ նրան որդուն է հիշեցնում։

Բանակ գնալուց առաջ քրոջ հարսանիքն է եղել, տունը վերանորոգել են և նա ամեն մի գործում խառնվել է, ու հիմա նրա մատների հետքն են փնտրում տան ամեն մի անկյունում։

Ազատ Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից անհայտ կորածների մեջ էր, միայն ապրիլի 10-ին՝ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվում է, որ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն էլ Ազատն է: Ծնողները հոգու խորքում հույս են փայփայում, որ հնարավոր է որդին ողջ լինի։ Այդ հույսով էլ Ազատի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանը ապրիլի 5-ին մեկնում է Արցախ որդուն փնտրելու, բայց...։ Օրեր շարունակ որդուց լուրի սպասելով ապրիլի 10-ի գիշերը մայրը երազ է տեսնում. «Մենք չգիտեինք քնելն ինչ է, ապրիլի 10-ի գիշերը նստած վիճակում մի պահ քնել էի։ Երազիս երեք կարմիր ձի կողքի գյուղից մեր գյուղ էին մտնում։ Ամուսնուս ասացի՝ ոնց որ պատերազմ է, կրակում են, ձիերը վիրավոր են։ Սլացող ձիերից մեկը կանգնեց մեր տան մոտ, տխուր նայեց ինձ, նայեց տանը ու հետևեց մյուս ձիերին։ Արթնացա ու ասացի՝ Ազատիցս լուր կունենանք։ Ու այդ լուրը ստացանք, որ երեխաներին փոխանակել են»։ Մայրը մտածում է, որ վիրավոր ձիերից մեկն էլ Ազատի մտերիմ ընկերն էր՝ աբովյանցի Արթուր Գևորգյանը. միասին ծառայեցին, միասին էլ զոհվեցին։

Ազատը հիմա փոքր եղբայր ունի՝ Արթուրը։ Նրա ծնունդը ապրելու հույս դարձավ Ազատի ծնողների համար։ 1,5 տարեկան Արթուրը ցույց է տալիս եղբոր նկարներն ու ասում, որ Ազատն է։ Մայրն այնքան է պատմել որդու մասին, որ Արթուրը վերցնում է եղբոր լուսանկարն ու համբուրում, իսկ դրսում զինվորականի տեսնելիս Ազա է կանչում։

Տիկին Վեհանուշին Արթուրի մանկությունը հիշեցնում է Ազատին՝ շարժումները, ուտելը, խոսելը, խաղալը։ «Եթե Արթուրը չծնվեր, երևի խելագարվեինք»,- ասում է նա։

Ապրիլյանից անցել է երեք տարի, Ազատի մայրը մինչ հիմա սպասում է նրա զանգին ու անսահման կարոտը սրտում անցորդների մեջ որդուն փնտրում. «Հոգուս խորքում հույս կա, որ որդիս ինչ-որ տեղ է գնացել ու մի օր վերադառնալու է։ Անցել է երեք տարի, կանցնեն էլի տարիներ, բայց անհնար է համակերպվել այդ կորստի հետ»։

Տիկին Վեհանուշին ցավ է պատճառում այն, որ զոհվածներից շատերի մասին ոչ գրվում է, ոչ հիշվում, գուցե ծնողի համար մի շատ փոքր սփոփանք է իրենց որդիների մասին հիշեցնելը, նրանց սխրանքի մասին պատմելը. «Տղաները մոռացվում են, հիմնականում խոսում են մի քանիսի մասին, իսկ մյուսների մասին լռում են, կան զոհված տղաներ, որոնց ոչ մեկ չի ճանաչում։ Չէ որ բոլորն էլ հավասար են, բոլորն էլ մեկ նպատակի համար են զոհվել։ Գոնե մեր տղաներին ծննդյան օրերին, բանակի օրը հիշեն։ Տարբերություն չպետք է դրվի, պատերազմ է եղել, բոլորն էլ մասնակցել են, մեր երեխաները չպետք է մոռացվեն»։

Մոր ասածի մեջ դառը ճշմարտություն կա, բոլորն էլ հավասար են, բոլորն էլ իրենց կյանքն են տվել, իսկ նրանց տարբերակելն արդեն մեր խղճի վրա է։ Ազատը, բոլորը պիտի հիշվեն, մեծարվեն։ Դա մեր՝ ապրողներիս պարտքն է։



Ազատը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 112 մարտական դիրքը պաշտպանելիս: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ.

փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:




Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}