ԱՄՆ-ն կասեցնում է F-35-երի պահեստամասերի մատակարարումը Թուրքիային
Պենտագոնից հայտարարություն է արվել, ըստ որի՝ նոր ամերիկյան սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային ժամանակավորապես սառեցվում է։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից գնումից, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ եթե S-400-ները Թուրքիային մատակարարվեն, ապա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված F-35-ներն այլևս չեն մատակարարվի Թուրքիային։ Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան պետք է ստանար 100 միավոր F-35։
Պենտագոնի խոսնակը մասնավորապես ասել է.
«Մինչ մենք Թուրքիայից սպասում էինք, որ վերջինս կկայացնի վերջնական որոշում ու կհրաժարվի S-400-ներից, F-35-ների հետ կապված գործառնական հնարավորությունների ստեղծման և մատակարարման գործընթացը սառեցվեց։ Բայց այս կարևոր հարցի շուրջ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը շարունակվում է»։
Թուրքիան դեռ չի արձագանքել Պենտագոնի որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատն առաջարկում է արգելել Թուրքիային F-35-ի մատակարարումը
- ԱՄՆ-ում պահանջում են դադարեցնել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքը