Արամ Առաջինը՝ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, ով գտնվում է Հալեպում, նախօրեին շրջել է Նոր Գյուղ հայկական թաղամասում։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արամ Առաջինն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ազգային Քարեն Եփփե ճեմարան, Սիրիայի օգնության խաչի կենտրոն, Սուրբ Գևորգ եկեղեցի։ Նա ճանապարհին զրուցել է անցորդների, հայ արհեստավորների հետ։
Հիշեցնենք, որ Արամ Առաջինը Հալեպ էր մեկնել մարտի 29-ին։ Նրա ձեռամբ մարտի 30-ին վերօծվել էր Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին, որը պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին, ավերվել էր եկեղեցու գրեթե 70 տոկոսը։
Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է. «Երկու տարի առաջ այցելեցի ձեզ, երբ Հալեպը նոր էր ազատագրվել։ Երկու տարի է անցել և զգում եմ մեծ տարբերություն Հալեպում բնակվող մեր ժողովրդի կյանքում։ Ես ուրախ եմ, որ Սիրիայի հայությունն ընդհանրապես և Հալեպի հայությունը մասնավորապես վերականգնման, վերազարթոնքի ընթացքի մեջ են։ Մենք միասնաբար պիտի վերաշինենք Հալեպը, իսկ Հալեպի վերաշինությունը պետք է սկսել Նոր Գյուղից»։
Արամ Առաջինի երազանքն է, որ հանգամանքների բերումով Հալեպից հեռացածները վերադառնան։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջին. Փորձեցին աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ներկա ենք ամեն տեղ
- Մեկնարկել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը
- Արամ Առաջին. Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու
- Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին