Թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա. Դավիթ Տոնոյանն՝ իր հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը պաշտպանական ոլորտում մեկ միասնական ծրագիր է իրականացնում։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արված իր հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզի:
«Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հանրությունն ինչի վրա է զարմանում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում շատ ավելի կարևոր հարցեր են քննարկել:
Մասնավորապես, ըստ Դավիթ Տոնոյանի նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչի համար Հայաստանն աջակցություն է ստանալու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին՝ ասել էր. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ
- Դավիթ Տոնոյան. Անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից
- Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան