Դավիթ Տոնոյանը՝ Սիրիայում հումանիտար առաքելության ներկայացուցիչների պայմանների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում հումանիտար առաքելության ներկայացուցիչների պայմանների հետ կապված դժգոհությանը՝ նշեց, որ ոչ մեկը գործուղումից առաջ կամ գործուղման ընթացքում չէր մտածում, որ բարենպաստ պայմաններում է լինելու։
«Դա ռազմական գործողությունների տարածք է, նորմալ է ամեն ինչ»,- ընդգծեց նա:
Հարցին, թե հայտարարվում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունն իմացել է որոշ տեղեկություններ, այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Հարգելիներս, ոչ խաղաղ ու պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ։ Չեմ կարծում, որ բոլոր սխալների համար պետք է քրեորեն պատժել։ Հետախուզության կողմից քայլեր եղել են, միգուցե մի քիչ ուշացած, մի քիչ ոչ ճիշտ գնահատված, բայց բոլորդ տեսնում եք, որ այս տղաների կյանքն այնպես չէ, ոչ իզուր է անցել»։
Նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից 2016 թ-ի ապրիլի 2-ին սանձազերծված ագրեսիայի հետ կապված քրգործ է հարուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան