Ռադայի պատգամավորը Զելենսկու հաղթանակի հնարավորության մասին
Ուկրաինայի նախագահական ընտրություններում կատակերգու Վլադիմիր Զելենսկու հնարավոր հաղթանակը չի փոխի իրավիճակը երկրում: Այս մասին «NewsOne» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռադայի պատգավոր, «Կյանքի համար» ընդդիմադիր պլատֆորմի նախագահ Վադիմ Ռաբինովիչը:
Ըստ Ռաբինովիչի, Ուկրաինայի նախագահն ունի սահմանափակ իրավունքներ: Մասնավորապես, պետության ղեկավարը կարող է փոխել նախարարներին, սակայն, ըստ պատգամավորի դրանք ոչ սկզբունքային հարցեր են:
«Զելենսկին չի կարող ստեղծել կոալիցիա, խորհրդարանում նա ոչինչ չունի: Նոր նախագահը ոչինչ չի լուծի», - ասել է Ռաբինովիչն ու հավելել, որ իշխանափոխության արդյունքում միայն քաղաքական էլիտաները կփոխվեն և «ուրիշները կսկսեն գողանալ»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել էր, որ Զելենսկին և Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն անցել են ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
- Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին